Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը Քաղաքապետարանի կայացրած որոշումը բողոքարկել է Վարչական դատարանում
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի գիտաշխատողներն իրենց պատկանող Ազատության 26/1 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր չկառուցելու համար, երկար ժամանակ է, բողոքի ակցիաներ են կազմակերպում: Երկու օր առաջ էլ հանդիպել էին քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի հետ, նա էլ, գիտաշխատողների փոխանցմամբ, հավաստիացրել էր, թե ջրանցքի տեղափոխման վերաբերյալ Քաղաքապետարանի թույլտվություն տալու հիմքում եղել է ինստիտուտի համաձայնությունը: Սակայն վերջում պարզվել է, որ համաձայնությունը տվել է Պետական գույքի կառավարման կոմիտեն, վերապահումով, նշելով՝ եթե ինստիտուտին չի խանգարելու: