ԱՄՆ-ում հազվագյուտ երկվորյակ փղեր են ծնվել
Երկվորյակ փիղ ունենալու հավանականությունը մեկ տոկոսից էլ քիչ է։ Ամենից հաճախ երկվորյակներից մեկը մահացած է ծնվում կամ այնքան թույլ է, որ սատկում է ծնվելուց անմիջապես հետո: Սակայն Սիրակուզայում ծնված փղերի ձագերը բացարձակապես առողջ են և արդեն մտնում են խցիկ իրենց մոր հետ։ Ձագերին դեռ անուններ չեն տվել, նրանց ուղղակի մոր անունով են կոչում՝ Մալի երկվորյակներ։