Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանի և Բենինի ԱԳ նախարարների հանդիպումը Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս …