Նոր սերունդ է գալիս, որը ցանկանում է գրագետ երգել, հնդկական, արաբական մոտիվները վերանայել, կատարել հայկական երգեր. Վոկալիստ
«Երաժշտական կրթությունը երգչին տալիս է մի հարթակ, որպեսզի ժամանակի հետ կարողանա քայլել, չի գալիս՝ հասնում մի կետի և գիտելիք չլինելու պատճառով՝ մնում կես ճանապարհին»,- պնդում է վոկալիստ, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադայի վոկալի դասախոս Մերի Վիրաբյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ձայնը պահպանելու, էստրադայի վիճակի և այլ հարցերի շուրջ: