Այս սերունդը պետք է պահանջի կառավարությունների, բիզնեսների և համայնքների ղեկավարներից մեկընդմիշտ դադարեցնել երեխայի իրավունքների ոտնահարումը. Քրիսթինե Վայգանդ
Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։ Խորհրդի նպատակն է երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում աջակցել Պաշտպանի գործունեությանը որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի խնդիրներն են՝ աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացմանը, խթանել երեխաների …