Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նախագահական ընտրություններում
Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: Այդ մասին են վկայում էքզիթ փոլերի արդյունքները:
«Ղազախստան» հեռուստառադիոընկերության հարցումների արդյունքների համաձայն, Տոկաևը նոյեմբերի 20-ի երեկոյան դրությամբ հավաքում է քվեների ավելի քան 85.5 տոկոսը:
Երկրորդ տեղում է Ժիգուլի Դայրաբաևն է, ով հավաքում է քվեների 2.67 տոկոսը:
Մնացած թեկնածուներն էլ ավելի ցածր արդյունք են գրանցել, Մեյրամ Կաժիկենը՝ 2.43, Կարակատ Աբդենը՝ 2.61, Սալտանատ Տուրսինբեկովը՝ 1.44 և Նուրլան Աուեսբաևը՝ 1.93 տոկոս: