ԱՄՆ-ի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում է Ուելսին
ԱԱ-2022-ի խաղային երկրորդ օրվա վերջին խաղում մրցում են ԱՄՆ-ի և Ուելսի հավաքականները։ Թիմերն ընդգրկված են B խմբում։
Հանդիպման մեկնարկում ավելի ակտիվ էին ամերիկացիները, որոնք արդեն 10-րդ րոպեին մոտ էին հաշիվը բացելուն, սակայն վստահ խաղաց ուելսցիների դարպասապահ Հենեսին։ ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստներն առաջին րոպեներից աչքի էին ընկնում նաև բավականին կոպիտ խաղով․ հանդիպման 12-րդ րոպեին երկու ֆուտբոլիստ արդեն ստացել էր դեղին քարտ։
Հանդիպման 35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց լեգենդար Ջորջ Վեայի որդին՝ Թիմոտի Վեան։ Սա առաջին խաղակեսում գրանցված միակ գնդակն էր։ Թիմերը ընդմիջման գնացին 1-0 հաշվով։