Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները հրաժարվել են Հայաստան հիմնադրամի ամենամյա դրամահավաքին հայրապետական օրհնության և զորակցության խոսք ասել. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները հրաժարվել են այս տարի նոյեմբերի 24-ին կայանալիք Հայաստան հիմնադրամի ամենամյա դրամահավաքին հայրապետական օրհնության և զորակցության խոսք ասել հիմնադրամի նվիրատուներին և ծրագրերին, որոնց ահռելի մասը ավանդաբար իրականացվում է Արցախում, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, 1988թ․ աղետալի …