Ռուսաստանում մասնակի զորակոչից հետո առնվազն 159 երեխաներ իրենց հայրերին են կորցրել
«Ազատության» ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականին, հաղորդում է, որ առնվազն 159 ռուսաստանցի երեխաներ կորցրել են մասնակի զորակոչով Ուկրաինա ուղարկված իրենց հայրերին:
Հայրերից զրկվել են առնվազն 91 ընտանիքների զավակներ: Այդ ընտանիքներից 15-ը բազմազավակ են:
Սեպտեմբերի 21-ին նախագահ Վլադսիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորակոչից հետո Ուկրաինայում զոհվել է առնվազն 217 զորակոչված:
«Նովայա գազետա. Եվրոպա» պարբերականը վերլուծել է միայն բաց աղբյուրների հրապարակած տվյալները, հետևաբար, զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայում այդ զինծառայողների կյանքը ռազմաճակատ հասնելուց հետո միջինը տևել է 23.5 օր է: