Պենտագոնը հայտարարել է Հյուսիսային Աֆրիկայում Ռուսաստանի ներկայության աճի մասին
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Պենտագոնը տեսնում է Ռուսաստանի ներկայության աճ Հյուսիսային Աֆրիկայում, սակայն մանրամասներ չի հայտնել։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի ներկայությունը Հյուսիսային Աֆրիկայում և դրա շարունակական աճը», - ասել է նա:
Սինգհի խոսքով, Պենտագոնը մշտապես վերահսկում է Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում, սակայն դեռ պատրաստ չէ խոսել հնարավոր պատասխան միջոցների մասին։