Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի...Հո բոլորը ՔՊ-ական չեն․ Արթուր Խաչատրյան․ «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ «Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ ՊՆ-ում Շուռնուխի մասին Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթը իր աչքով է տեսել ու երբ գաղտնիության ժամկետն անցնի, կիմանանք, թե փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել:

«Միշտ պետք է խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Դեռեւս Սովետական միության ժամանակից Ադրբեջանը հղում էր կատարում ՍՍՀՄ սահմանադրության 78-րդ հոդվածի վրա՝ տարածքային ամբողջականություն, մենք՝ 70-րդ: Եվ ամբողջ ընթացքում մենք շեշտել ենք ազատ ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը՝ տարածքային ամբողջականության: Կոսովոյի պահով Միջազգային արդարադատության դատարանի վճիռը հստակ էր՝ տարածքային ամբողջականության իրավունքը չի արգելում ժողովուրդներին միակողմանիորեն անկախություն հռչակել: Ադրբեջանը դրա դեմ բողոքել էր, բայց շան տեղ չէին դրել իրենց բողոքը: Դա է  միջազգային արդարադատության դատարանի խորհրդատվական կարծիքը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ համեմատելով այսօրվա քաղաքականության հետ:

«Այսօր Փաշինյանը ինքնորոշման իրավունքը թողնում է մի կողմ, հարցը իջեցնում է տարածքային ամբողջականության տիրույթ, սկսում է Ադրբեջանի թելը թելել, այդտեղ ինքը պարտվում է, ասում է՝ դե տեսեք, պարտվել եմ: Որովհետեւ ո՛չ Ալմա Աթայի դեկլարացիան, ո՛չ ՄԱԿ կանոնադրությունը, ո՛չ Հելսինկյան եզրափակիչ ակտը չեն արգելում անկախության միակողմանի հռչակումը: Ավելին՝ ԱՊՀ-ն կազմելու պահին, որը ստորագրվել է 1991-ի դեկտեմբերի 21-ին, Հայաստանը վավերացրել է 1992-ի փետրվարի 18-ին, Ադրբեջանը 1993-ի սեպտեմբերի 23-ին, այսինքն, այդ պահին Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկիր չէր: Եվ ասել, թե Հայաստանը, ստորագրելով Ալմա Աթայի հռչակագիրը, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կներեք, էլի...Հո բոլորը ՔՊ-ական չեն ու բոլորը «Հայկական ժամանակ» չեն կարդում եւ Հ1 չեն նայում»:

Նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը ստորագրել է հռչակագիրը, բայց չի վավերացրել: Նրա խոսքով՝ 1993 թվականի սեպտեմբերի 24-ին Ադրբեջանը դարձել է ԱՊՀ անդամ, նույն օրը Հեյդար Ալիեւը ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, այդ նույն օրը Բաքվում տեղի է ունեցել իրենց Գերագույն խորհրդի նիստը, որը վավերացրել է ոչ թե հռչակագիրը, այլ ընդամենը ԱՊՀ կանոնադրությունը: Արթուր Խաչատրյանը հակադարձեց՝ ասելով, որ Ադրբեջանը վավերացրել է. «Իրենք երկուսը միասին են ընդունել: Կարող եմ հիմա բացել եւ ցույց  տալ»: 

Հարցին՝ ՔՊ պատգամավորներն ասում են՝ լավ, ուզում ենք պաշտպանել Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց չունենք ռեսուրս, ասում են՝ ուզեք, չունենք հնարավորություն, ի՞նչ պիտի անենք՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Այդ ռեսուրսը ՀՀ-ն միշտ ունեցել է: Այդ ռեսուրսը իրենք սպառել են եւ հիմա իրե՛նք չունեն ռեսուրս: Դա չի նշանակում, որ ՀՀ-ն չունի այդ ռեսուրսը: Մարդիկ ասում են՝ ձախողել ենք, բայց դե մենք պետք է շարունակենք: Ձախողել են, ուրեմն պետք է գնան ու գան նրանք, ովքեր ե՛ւ իրենց անցած ճանապարհով, ե ՛ւ ներկա կարողություններով ապացուցել են, որ կարող են այդ խնդիրները լուծել: 92 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Շահումյանը, Մարտակերտի զգալի մասը, ներքեւից Հադրութը, այսինքն, ամբողջ Արցախի շուրջ 50%-ը գրավված էր, էլի ասում էին՝ տարբերակ չկա: Բայց ժողովուրդը բռունցքվեց, փոփոխություններ եղան Հայաստանում եւ Արցախում, թուրքերին հետ շպրտեցին: 96-ին լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ համաշխարհային կոնսենսուս էր Արցախը Ադրբեջանի կազմում ինքնուրույնության բարձրագույն կարգավիճակ տալու: Հայաստանը վետո դրեց: Իշխանությունների փոփոխություն, կուրսի փոփոխություն: Նույնիսկ այն վերջին փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը ստացել է՝ 2018-ի հունվարի 18-ի Կրակովի, էլի գրած է, որ Արցախի կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով, հանրաքվեի օրակարգը ոչնչով սահմանափակված չի: Այսինքն, աշխարհն ասում էր՝ մենք կստեղծենք պայմաններ, որ լինի, որովհետեւ եթե նայեք Մադրիդյան փաստաթուղթը, Լաքվիլայի հայտարարությունը, Կազանի փաստաթուղթը, այնտեղ հետաձգված հանրաքվեի գաղափարն էր: Ամենավատ ու ամենաքննադատված փաստաթղթում էլ, իրենք ասում են՝ Լավրովի պլան, նույնիսկ այդ պլանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը երաշխավորվում է: Իսկ իրե՞նք ինչ են առաջարկում՝ Արցախը տանք, Տիգրանաշենը տանք, ճանապարհը տանք... Երբ թուրքերը հասան Շուռնուխի սահման, իրենք ասում էին՝ ճանապարհի կեսը մերն է, կեսն իրենցն է, կարող է լինել: Հիմա պարզվում է՝ Շուռնուխն «ադրբեջանական» է: Սկզբից ասում էին՝ դա եղել է բանավոր պայմանավորվածություն, հետո ես այդ թուղթը, որպես պատգամավոր, պաշտպանության նախարարությունում տեսել եմ, գրավոր է եղել եւ երբ անցնի գաղտնիության ժամկետը, չգիտեմ դա երբ կլինի, ես խորհուրդ կտամ  ուղղակի նայել՝ ինչ են ստորագրել եւ փաստացի ադրբեջանցիք էլ ավելի ինչ են պնդել:  Դա Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթուղթն է եղել»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства на северо-востоке Москвы





Москва

Дмитрий Бикбаев готовит премьеру театрального проекта, основанного на личных переживаниях


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства на северо-востоке Москвы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Бато Багдаев

Дети из Узбекского землячества Бурятии увидели театр кукол «Ульгэр»: Россия и Культура




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сергей Лёвкин: в Митине завершат возведение физкультурно-оздоровительного комплекса

Полезные приложения для поклонников спортивной ходьбы

Никакой магии! В спортивном прогнозировании не бывает безусловных выигрышных стратегий


Анна Калинская

Калинская проиграла Свитолиной и не смогла выйти в 1/8 финала турнира в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Президент России утвердил Основы государственной политики РФ в области исторического просвещения: комментарий экспертов Президентской академии в СЗФО



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России