Իսպանիան խոշոր հաշվով հաղթում է Կոստա Ռիկային առաջին խաղակեսից հետո
Ավարտվեց ԱԱ-ի խմբային փուլի առաջի տուրի Իսպանիա-Կոստա Ռիկա հանդիպման առաջին խաղակեսը։
Թիմերն ընդմիջման գնացին 3-0 հաշվով՝ հօգուտ իսպանացիների։
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց իսպանացիների հարձակվող Դանի Օլմոն․
Իսպանացիների առավելությունը 21-րդ րոպեին կրկնապատկեց Մարկո Ասենսիոն՝ 2-0։
Հանդիպման 31-րդ րոպեին իսպանացիների առավելությունը դարձավ էլ ավելի խոշոր․ 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Տորեսը։