Լուկաշենկո․ «Հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի եւ կկնքվի խաղաղության պայմանագիր, եթե գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք»
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում 17 նախագիծ է ընդունվել, 2-ն ուղարկվել է վերանայման։ Այս մասին այսօր նիստի ավարտից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀԱՊԿ նախագահությունը եկող տարի փոխանցվում է Բելառուսին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասաց՝ Բելառուսը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնում է միջազգային հարաբերությունների համակարգային ճգնաժամի ընթացքում, ակնհայտ է …