Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Մեզ փոխանակ տանեն 2050-ական թվականներ, տանում են 1980-ական թվականներ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

0
Մեզ փոխանակ տանեն 2050-ական թվականներ, տանում են 1980-ական թվականներ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

Հնագիտության ու ազգագրության ինստիտուտում քաղաքի կենտրոնից՝ Չարենցի փողոցից տեղափոխվելու առաջարկ են ստացել Պետգույքի կառավարման կոմիտեից։

«Ոչ, երբե'ք։ Սա իմ օրրանն է եղել, այստեղ իմ հիշողություններն են, իմ անցյալն է», - «Ազատությանն» ասաց ինստիտուտի ավագ գիտաշխատող Նորա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ 50 տարի այստեղ են՝ ինչո՞ւ գնան։ Կոմիտեն առաջարկում է քաղաքից հեռանալ դեպի Քանաքեռ-Զեյթուն համայնք, իսկ Չարենցի վրա թող Հաշվեքննիչ պալատն աշխատի։

«Ներսիսյան 25 հասցեն թող մնա իրենց, մերն էլ մնա մեզ», - պնդեց Հակոբյանը։

Ներսիսյան 25 հասցեում տեղակայված շենքի հետ Հնագիտության ինստիտուտի ղեկավարները ծանոթացել են այս անակնկալ առաջարկից հետո։ Գնացել տեսել են՝ այդտեղ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն է։

«Մեզ փոխանակ տանեն 2050-ական թվականներ, տանում են 1980-ական թվականներ շենքային պայմանների տեսանկյունից», - ասաց Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը՝ հավելելով, թե այնտեղ անցյալ դարի գործարանային միջավայր է՝ իրենց ինստիտուտի տրամաբանության հետ կապ չունեցող։

Գիտական խորհրդի ընդլայնված նիստ են հրավիրել, միաձայն ու կտրականապես դեմ են արտահայտվել կոմիտեի առաջարկին։

Ինստիտոտի փոխտնօրեն Տորք Դալալյանը շեշտում է, որ Չարենցի 15 հասցեում իրենց շենքն արդեն հայ հնագետների այցեքարտն է, բրենդը։ Բազային ֆինանսավորումից ու Գիտության կոմիտեից ստացած դրամաշնորհներից բացի, Եվրամիության և այլ միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր են իրականացնում. - «Ունենք մոտ երեսուն հնագիտական արշավախումբ միջազգային՝ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-ճապոնական, հայ-լեհական և այլն»։

«Պետության հույսին չենք», - շարունակեց փոխտնօրենը՝ հավելելով, որ ինստիտուտի գիտաշխատողները՝ շուրջ 150 հոգի, իրենց հեղինակությամբ ծրագրեր են բերում և քիչ-քիչ փորձում են նաև շենքում բարեկարգում անել՝ հետնամասում տարբեր հնավայրերից բերված նմուշների պահեստը, ռեստավրացիոն լաբորատորին շատ վատ վիճակում են։

Լաբորատորիաների կարիք ունենք, ասում են ինստիտուտում, բայց չեն հասկանում, թե ինչու է Պետգույքի կառավարման կոմիտեն իրենց խցկում մեկ այլ ինստիտուտի շենք. - «Նամակը, որ մենք ստացել ենք, որևէ հիմնավորում չունի»։

Քաղաքի կենտրոնից ակադեմիական ինստիտուտների վտարումը հին ավանդույթ է. հարևանությամբ էլ ինստիտուտ կար, հիմա չկա։ Մեզ այստեղից հեռացնել էլի են փորձել, հիշում է հնաբնակներից ժաննա Սանթուրյանը. - «90-ականների վերջերին ինչ-որ կազմակերպություն էր նորից ուզում վերցնել։ Մեկ-երկու տարի անց նաև Չինաստանի դեսպանատան համար էին ուզում վերցնել շենքը»։

Պետգույքի կառավարման կոմիտեի մամլո քարտուղար Գեղամ Ասատրյանից տեղեկացանք, որ առայժմ որևէ որոշում չկա, ներքին առաջարկ է եղել՝ գույքի արդյունավետ կառավարման նպատակով։ Հաշվեքննիչ պալատը, որի հասցեն խորհրդարանում է, տարածք է վարձակալում Վարդանանց փողոցում, տարեկան 40 միլիոն դրամ վարձավճարով։ Եթե հնագետների շենքը նրանց տան, պետությունը փող կխնայի. - «Միայն Հաշվեքննիչ պալատի մասով որ էդ 40 միլիոն դրամը տնտեսվի, դա բխում է և' ձեր, և' իմ, և', ինչու ոչ, Հնագիտության ինստիտուտի շահերից»։

Հնագիտության ինստիտում տեղափոխությանը դեմ են։ Հնագետներին ընդունել չեն պատրաստվում նաև Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում։

«Մեր տեղը մեզ հազիվ բավարարում ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ինստիտուտի փոխտնօրեն Արմեն Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ երկու մասնաշենք ունեն, երկուսն էլ զբաղված է։

Հարևանությամբ բյուրեղներ են աճեցնում, և ամենուր սինթեզում են, որի ժամանակ թունավոր նյութեր են գոլորշիանում։

«Հիմա եթե էդ մարդիկ գան, կցվեն մեզ, հետո մեր տարածքը փոքրանալու է, ու մենք այլևս էդ հնարավորությունը չենք ունենալու ազատ, ուրիշ տեղ էդ քիմիական նյութերի հետ գործ ունենալու», - ասաց կրտսեր գիտաշխատող Աստղիկ Դանղյանը։

Նա նշեց, որ իրենց լաբորատորիաները թունավոր են, ահա օրինակ բրոմով մի փորձ արեցին և քիչ այն կողմ սովորական թեյնիկը քայքայվեց վայրկյանների ընթացքում։ Թունավոր թթուների այս միջավայրն իրենց համար վտանգավոր է, պիտի լաբորատորիաներում գիտափորձը դնեն, հեռանան աշխատասենյակ։ Մի խոսքով, այս ինստիտուտի գիտնականներն իրենք այլ տարածքի կարիք ունեն փրկվելու համար, հնագետներին որտե՞ղ տեղափովորեն։

«Ցանկացած ռենտգեն սարք ճառագայթում է, և էդ ճառագայթումը մարդկանց առողջության վրա ազդում է», - ասաց Աթանեսյանը։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտն էլ հնագետների հետ համերաշխ մերժել է Պետգույքի կառավարման կոմիտեի առաջարկը։ Մինչդեռ կոմիտեից տեղեկացանք, որ հարցը դեռ քննարկվում է։





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля





Москва

Национальный конгресс по регенеративной медицине впервые пройдет в Санкт-Петербурге: ученые и врачи обсудят достижения и перспективы развития регенеративной биомедицины


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах создания отечественной платформы электромобиля



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Булат Окуджава

Скульптура в честь Булата Окуджавы появилась в Нижнем Тагиле




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Никакой магии! В спортивном прогнозировании не бывает безусловных выигрышных стратегий

Звезды спорта. Кто они такие и почему их так называют?

Искусство продвинутого анализа в спортивном прогнозировании


ATP

Хачанов победил Шевченко во втором круге турнира ATP в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о господдержке многодетных семей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России