Բելգիան առաջին խաղակեսից հետո հաղթում է Կանադայի ընտրանուն
Ավարտվեց ԱԱ-ի խմբային փուլի խաղային 4-րդ օրվա վերջին հանդիպման առաջին խաղակեսը։ Մրցում են F խմբի ներկայացուցիչները՝ Բելգիայի և Կանադայի հավաքականները։
Հանդիպման 10-րդ րոպեին կանադացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կուրտուան հետ մղեց Դեյվիսի հարվածը, իսկ Դեյվիդը հարմար դիրքից չկարողացավ հետ մղված գնդակն ուղարկել դարպասը։
Խաղակեսի վերջում՝ 44-րդ րոպեին Բելգիան բացում է այս խաղի հաշիվը, աչքի ընկավ Բատշուային։ Դա այս պահի դրությամբ այս խաղում գրանցված միակ գնդակն է։