Օրվա կադրը՝ Գյումրու աթոռով ու կապույտ արկղով դիտահորերը (Ֆոտոշարք)
Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասի երկու բանուկ՝ Պարույր Սևակի և Արամ Խաչատրյանի անվան փողոցների դիտահորերն են՝ առանց կափարիչների։ Թաղի բնակիչները, տեսնելով, որ օրումեջ մեքենաներ են թաղվում, ջարդվում, հատկապես գիշերը վտանգավոր է դառնում, այդ թվում անցորդների համար ( սրանք դպրոց տանող ճանապարհներ են), ճարահատյալ խնդրի լուծման ստեղծագործական մոտեցումներ են ցուցաբերել։ Աթոռով դիտահորը Գյումրու թիվ 11 դպրոցի դիմաց …