Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստներին. Fip.am

0

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ տարիների ընթացքում բնապահպանական շարժում է ձևավորվել։ Հանքի բացման դեմ պայքարը վերսկսվեց 2018-2020 թվականներին։ Հանքավայրի շահագործման դեմ պայքարի արդյունքներից մեկն այն էր, որ կառավարությունը ստիպված եղավ վճարել մոտ 400 հազար դոլար և նոր փորձաքննություն պատվիրել, որպեսզի իրավական հիմք ունենան հանքի շահագործումն արգելելու համար։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այդ բնապահպանական շարժման մասնակիցների մի […]

The post ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստներին. Fip.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ տարիների ընթացքում բնապահպանական շարժում է ձևավորվել։ Հանքի բացման դեմ պայքարը վերսկսվեց 2018-2020 թվականներին։

Հանքավայրի շահագործման դեմ պայքարի արդյունքներից մեկն այն էր, որ կառավարությունը ստիպված եղավ վճարել մոտ 400 հազար դոլար և նոր փորձաքննություն պատվիրել, որպեսզի իրավական հիմք ունենան հանքի շահագործումն արգելելու համար։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այդ բնապահպանական շարժման մասնակիցների մի մասը միջնորդավորված կերպով եկամուտ է ստացել երկրի խոշորագույն հանքարդյունաբերողից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Նրանց թվում են դերասան Սերգեյ Դանիելյանը, բնապահպան Լևոն Գալստյանը, լրագրող Արման Սուլեյմանյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը և այլք: 

Այս հոդվածում ներկայացնում ենք մեր հայտնաբերած փաստերը ԶՊՄԿ-ից ֆինանսավորման մասին, ինչպես նաև՝ հիշյալ անձանցից որոշների մեկնաբանությունները հարցի վերաբերյալ:   

ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր հանքի համասեփականատեր, Սյունիքի երբեմնի մարզպետ, ներկայիս «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ղեկավարած «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությանը, որն էլ, իր հերթին, ֆինանսավորում էր ներքոհիշյալ մարդկանց։

Բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին։ Կազմակերպության նախագահն է եղել լրագրող Լիկա (Լիլիթ) Թումանյանը։ 2016 թվականից կազմակերպության նախագահ է դարձել Էլիզաբեթ Պետրոսյանը։

Նույն թվականին «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությունը հիմնադրում է լրատվական գործունեություն ծավալող PARA TV լրատվականը և սկսում ֆինանսավորել լրատվականի գործունեությունը։ Փաստացի, ԶՊՄԿ-ն սկսում է ֆինանսավորել PARA TV-ին։

PARA TV-ն Ամուլսարի հանքավայրի դեմ բնապահպանական շարժումը ամենաակտիվ կերպով լուսաբանող լրատվականներից մեկն էր։

Փաստացի, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիների զգալի մասը այս կամ այն կերպ, այդ թվում՝ ֆինանսապես, կապված էր PARA TV-ի հետ։

Դա առավելապես տեսանելի է դառնում, երբ ուսումնասիրում ենք նրանց ֆեյսբուքյան էջերի գրառումները այն ժամանակահատվածում, երբ բողոքի ակցիաները բավական ակտիվ փուլում էին, ու հանրությանը հուզող կարևոր թեմաներից մեկը հենց Ամուլսարն էր։

Օրինակ, Արման Սուլեյմանյանն ու Սերգեյ Դանիելյանն այս լրատվականում վարում էին «Դժվար զրույց» հաղորդաշարը։

PARA TV-ն թողարկեց «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմը, որը պատրաստել էր Արման Սուլեյմանյանը։ Իսկ Սերգեյ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն պայքարում էր հանքի շահագործման դեմ, ուղիղ եթերներով հաճախ գտնվում էր հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վրաններում։

PARA TV-ի յութուբյան ալիքում Ամուլսարի խնդրի վերաբերյալ կան մոտ 70 տեսանյութեր, ուղիղ եթերներ, ռեպորտաժներ, ֆիլմեր և այլն։ Սրանց մի մասը պետական պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների հարցազրույցներն են հանքի շահագործման վտանգների վերաբերյալ, իսկ մյուս՝ առավել մեծ մասը հենց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի, շահագործման բացասական ազդեցության մասին է։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցի ալիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ կա միայն մի քանի տեսանյութ, որտեղ կոմբինատի աշխատանքը ներկայացված է բացառապես դրական լույսի ներքո։ Դրանցից են, օրինակ, ԶՊՄԿ-ի պաշտոնական հաղորդագրությունները այս կամ այն թեմայի վերաբերյալ, սոցիալական ոլորտին կատարված տարեկան հաշվետվությունները և այլն։

Այսպիսով, Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստների և հասարակական գործիչների մի մասը կապված էր PARA TV-ի հետ, աշխատավարձ էր ստանում այստեղից, լրատվամիջոցին էլ, իր հերթին, վճարում էր ԶՊՄԿ-ից ֆինանսավորվող բարեգործական կազմակերպությունը։

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ են հայտնվել PARA TV-ի՝ վերջին տարիներին հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունները, որտեղ ներկայացված են այն անձանց ցուցակները, որոնք վճարվել են լրատվականի կողմից։

Նրանց թվում են, մասնավորապես, հետևյալ անձինք, որոնց համագործակցության ժամանակահատվածը և ստացած գումարի չափը ներկայացված է ստորև.  

01․2017-07․2020 Էլիզաբեթ Պետրոսյան — ԶՊՄԿ այն ժամանակվա տնօրեն Վահե Հակոբյանի կինը, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի նախագահ — ամսական 1 միլիոն 372 հազարից՝  ֏1 միլիոն 500 հազար աշխատավարձ,

03․2018-07․2020 Արման Սուլեյմանյան — լրագրող — ամսական ֏270-700,000 

03․2018-03․2019 Սերգեյ Դանիելյան — դերասան, բլոգեր — ամսական ֏130-270,000, 

08․2018-03․2019 Հայկ Բարսեղյան — էկոակտիվիստ, SOS նախաձեռնության անդամ — ամսական ֏280-300,000,

12․2016 Լևոն Գալստյան — բնապահպան — ֏402,000,

09․2017-05․2018 Անահիտ Բախշյան — «Հանրային դիվանագիտություն» ՀԿ նախագահի կրթության հարցերով խորհրդական — ամսական ֏405,000,

01․2017-06․2018 Սիլվա Ադամյան — էկոակտիվիստ, Ամուլսարի հանքի դեմ պայքարի առաջամարտիկ, PARA TV-ի աշխատակից — ամսական ֏70,000,

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց կապվել նշված անձանց հետ՝ նրանցից մեկնաբանություն ստանալու համար։

Բնապահպան ակտիվիստ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 2016-ի հունիսից աշխատել է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ում որպես բնապահպանական հարցերով խորհրդատու, սակայն այդ ժամանակ չի իմացել, որ այն ֆինանսավորվում է Քաջարանի կոմբինատի կողմից։ Սակայն երբ մի քանի ամիս անց իմացել է այդ մասին, դադարեցրել է համագործակցությունը կազմակերպության հետ։

Հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ներգրավված է եղել կազմակերպության կրթական ծրագրերում, մի քանի նախագծեր է իրականացրել Սյունիքի մարզում և Ամուլսարի հանքի դեմ պայքարը որևէ կերպ կապ չունի իր մասնագիտական գործունեության հետ։ Ինչ վերաբերում է Քաջարանի կոմբինատի կողմից ֆինանսավորվելուն զուգահեռ Ամուլսարի շահագործման դեմ պայքարին, ապա տիկին Բախշյանը դրանում որևէ խնդիր չի տեսնում. «Դա իր քաղաքացիական դիրքորոշումն է»։

Լրագրող Արման Սուլեյմանյանն ասաց, որ որպես անկախ լրագրող իրեն չի հետաքրքրում ստացած գումարի ծագման աղբյուրը։ Վերջինս նշեց նաև, որ նույն «Ամուլսար․ պետության բնանտարբերությունը» ֆիլմում կադրեր կան նաև Արծվանիկի պոչամբարից (Արծվանիկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարն է — խմբ․), հետևաբար՝ վերջինս որևէ կերպ կաշկանդված չէ ԶՊՄԿ-ի կողմից ֆինանսավորվելու փաստով։ Վերջինս հայտարարեց նաև, որ իր ու ԶՊՄԿ-ի միջև կապը որևէ կերպ հիմնավորված չէ և դրանք հերյուրանքներ են։ Ավելին՝ ֆիլմում ոչինչ խեղաթյուրված չէ, հակառակ դեպքում «Լիդիան» ընկերությունը վաղուց դատարան դիմած կլիներ։

Ամենակարևոր նյուանսը, ըստ Սուլեյմանյանի, Ամուլսարի և Քաջարանի հանքավայրերի աշխատանքների սկզբունքային տարբերությունն է։ Ամուլսարի դեպքում հանքաքարը ենթարկվում է ցիանիդային մշակման, իսկ Քաջարանի դեպքում դա արվում է ֆլոտացիայի միջոցով, ինչը, ըստ Սուլեյմանյանի, նվազեցում է բնապահպանական ռիսկերը: 

Սիլվա Ադամյանի, Հայկ Բարսեղյանի և Սերգեյ Դանիելյանի հետ մեզ կապվել չհաջողվեց: 

Այսպիսով, մեզ հետ զրուցած անձինք չեն հերքում, որ փաստացի եկամուտ են ստացել ԶՊՄԿ-ից, միևնույն ժամանակ, այս կամ այն կերպ բացատրում են զուգահեռաբար խոշորագույն հանքարդյունաբերողի հետ համագործակցելու և բնապահպանական ակտիվիզմի, մասնավորապես,  մեկ այլ հանքարդյունաբերողի գործունեության դեմ պայքարելու փաստը: 

Ի դեպ, վերջին օրերին կառավարությունը կրկին ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման։ 

Այս տարվա հոկտեմբերի 6-ին Civilnet.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Ամուլսարի թեման չի կարելի որակել ոչ ակտուալ. «Մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի գործարկվի, ներդրողների և պրոյեկտի բաժնետերերի հետ հանդիպում ենք, հաջորդ շաբաթ էլ մեծ պատվիրակություն է գալու, և հիմա լուծում ենք ֆինանսավորման հետ կապված խնդիրները և կարծում եմ, մյուս տարվա կեսերից, համենայն դեպս այսպիսին է պլանը, կսկսի աշխատել»։ 

Այնուհետև Civilnet.am-ը տեղեկություն հրապարակեց, որ Կապան համայնքի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերության մայր ձեռնարկությունը բանակցություններ է վարում Ամուլսարի ոսկու հանքավայրը ձեռք բերելու ուղղությամբ։ 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե տեղյակ չէ Ամուլսարի շահագործման որոշումից. «Լիդիանը, ճիշտ եմ չէ՞ անունն ասում, կազմակերպություն է, որը թույլտվություններն ունի և ինքն է որոշում՝ ոնց է շահագործելու, չի շահագործելու…»։

Հակոբ Կարապետյան

Fip.am

The post ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստներին. Fip.am appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

«СВЯТОЙ ЛЕНИН» правит миром, расшифровал «ДНК В.И.Ленина», отменяет налоги. И… отключает институты времени. Разгадка «научных теорий заговоров».


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о ходе строительства Троицкой линии метро



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Визбор

На летнем джазовом фестивале в Перми выступит внучка барда Юрия Визбора




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«БЛИЦ», «БИТВА СТРАТЕГИЙ», «ДУАТЛОН» инсайд новых дисциплин в спортивном программировании

Искусство продвинутого анализа в спортивном прогнозировании

Полезные приложения для поклонников спортивной ходьбы


Карен Хачанов

Хачанов проиграл Табило в 1/8 финала «Мастерса» в Риме



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Gee that Lord of the Rings: Gollum game sucked didn't it, so how about a Gollum movie?



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России