Դինամոյում մեկնարկել է բռնցքամարտի «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարը
«Դինամո» մարզահամալիրում այսօր մեկնարկեց «Բարեկամության գավաթ» անունը կրող բռնցքամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որը համատեղ կազմակերպել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան եւ Երեւանի քաղաքապետարանը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի կրտսեր եւ ավագ տարիքի պատանի բռնցքամարտիկները: Մրցաշարի բացման արարողությունից հետո ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանը Aravot.am-ին ասաց. «Վստահ եմ, մրցաշարը բավականին հետաքրքիր կանցնի եւ շատ օգտակար կլինի մասնակից …