ՀՀ ԶՈՒ-ն ադրբեջանցիների ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։