«Խաղաղապահներին թշնամին ասել է՝ եթե 3 կիլոմետր բարձրանաք վերև՝ խփելու ենք. Սա բնակչության վրա չի ազդում այնքանով, որ չեն վախենում». Կիչանի գյուղապետ
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում բնակիչներն արդեն երկու տարի թշնամու կրակոցներն ու տարբեր սադրանքներն անտեսելով՝ փորձում են ապրել։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին, որ գյուղից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա է գտնվում, մշտապես թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մեծ մասամբ չթողնելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։