Խորապես ցնցված եմ Բելառուսի արտաքին գործերի նախարարի մահվան լուրից. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթերի իր էջում գրել է․
«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։
Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի ընտանիքին և ընկերներին»։
Հիշեցնենք, որ երեկ մահացել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։