«Աղջիկ փախցնել»․ ավանդո՞ւյթ, թե՞ քրեական հանցագործություն. aliq.ge
Վրաստանի քրեական օրենսգրքով հաստատված` մարդուն առևանգելու դեմ պատիժների պարագայում անգամ, այնուամենայնիվ, լինում են կնոջ կամքին հակառակ կամ կամոք առևանգելու դեպքեր, ինչն ավանդաբար «աղջիկ փախցնելու» պրոցես են անվանում։ «Հետևաբար, եթե մարդուն առևանգում ես ամուսնանալու նպատակով, ուրեմն` արդարացվա՞ծ ես» հարցին մարդու իրավունքների պաշտպաններն արձագանքում են այսպես․ «Միանշանակ` ո՛չ»։