Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Բելառուսի ԱԳ նախարարի «կասկածելի» և «անսպասելի» մահվան շուրջ տարբեր վարկածներ են շրջառվում. լրատվամիջոցների անդրադարձը

0

65 տարեկանում հանկարծամահ է եղել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։ Մինչ վերջին օրը նա ակտիվ էր իր պաշտոնում։ Երկուշաբթի՝ նոյեմբերի 28-ին, Մակեյը պետք է հանդիպեր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քաղաքական գործչի անսպասելի մահվան պատճառների շուրջ տարակածությունները դարձել են նրա դիվանագիտական գործունեության շուրջ տարակածությունների անմիջական շարունակությունը, գրում է Московский Комсомолец-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 1993 թվականին Վիեննայի դիվանագիտական ակադեմիան ավարտելուց հետո ԽՍՀՄ Զինված ուժերի նախկին գնդապետ Վլադիմիր Մակեյը աշխատանքի է ընդունվել Բելառուսի ԱԳՆ-ում:

2000-2008 թվականներին Մակեյը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգնականը։ Այնուհետև գլխավորել է նախագահի աշխատակազմը։ 2012 թվականից Մակեյը կրկին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում՝ արդեն որպես գերատեսչության ղեկավար։ Ելնելով նման փորձից՝ կարելի է վստահորեն ասել, որ Մակեյը մեծ վստահություն էր վայելում Լուկաշենկոյի մոտ։ Նրանց տեսակետները Բելառուսի բազմակողմանի արտաքին քաղաքականության վարման վերաբերյալ, համենայն դեպս, չէին տարբերվում։

Այնուամենայնիվ, որոշ լրագրողներ և քաղաքագետներ պնդում էին, որ Մակեյը ոչ միայն բելառուսական բազմավեկտոր քաղաքականության դիրիժորն է, այլ դրա անմիջական ճարտարապետը: Ավելին, ենթադրվում էր, որ դիվանագետի իբր ձևավորված արևմտամետ հայացքները հիմք են տալիս նրան համարել Արևմուտքին հարմար Բելառուսի «այլընտրանքային» առաջնորդի հիմնական թեկնածուն։

Մակեյն իսկապես Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից էր։ Օրինակ, 2019 թվականին նա հանդես է եկել Եվրոպայի և Բելառուսի միջև հակասությունների հաղթահարման և Հելսինկյան գործընթացի «ոգու վերածնման» օգտին։ Նա հետևողականորեն հանդես է եկել ուժեղ և միասնական Եվրոպայի և կայուն եվրասիական-ատլանտյան գործընկերության օգտին: Մակեյը ռազմական համագործակցություն է հաստատել նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի հետ։

Ըստ բելառուսական որոշ լրատվամիջոցների՝ Մակեյը մահացել է Դրոզդիում գտնվող իր տանը՝ սրտի կաթվածից։ Այնուամենայնիվ, դիվանագետի մահվան ֆոնին նրա թունավորման մասին վարկածներ են առաջ քաշվում։ Օրինակ, դրանցից մեկի համաձայն՝ Արևմուտքը «ատամ ուներ» Մակեյի վրա՝ վերջին շրջանում ՌԴ-ի հետ ավելի սերտ ինտեգրման կողմնակից լինելու դիրքորոշման համար և միևնույն ժամանակ փորձել է սեպ խրել դաշնակիցների հարաբերություններում։ Մինչդեռ Ուկրաինայում առանց որևէ ապացույցի ամեն ինչի համար մեղադրել են Ռուսաստանին։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը կարող է մահացած լինել թունավորումից։ Twitter-ի իր միկրոբլոգում նա ասել է, որ այս դեպքը կարող է ազդանշան լինել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Մահացել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը, 64 տարեկան էր: Լուրեր կան, որ նրան կարող էին թունավորել: Մակեյին անվանում էին Լուկաշենկոյի հավանական իրավահաջորդ, նա այն քչերից էր, ով ռուսական ազդեցության տակ չէր։ Ասում են, որ սա կարող է Լուկաշենկոյին ակնարկ լինել»,- գրել է նա։

Մինչդեռ բրիտանական Daily Mail-ը գրում է, որ Մակեյը թունավորվել է Կրեմլի իրականացրած գործողության արդյունքում։ Պարբերականը մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս, հանրային գործիչ, գործարար Լեոնիդ Նևզլինի պնդումն առ այն, որ Մակեյը «մահացել է Անվտանգության դաշնային ծառայության հատուկ լաբորատորիայում մշակված թույնի կիրառման հետևանքով»։

Նևզլինը վկայակոչել է «ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրներ»՝ պնդելով. «Նման դեպքերում կլինիկական պատկերը համապատասխանում է ինսուլտից կամ սրտի անբավարարությունից մահվանը»։














Губернаторы России
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты





Москва

Артисты – они все особенные!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин: Городские вокзалы объединяют маршруты



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт студии "Жерминаль"




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Баскетболисты из Лобни завоевали золото на турнире Moscow Open

В филиалах АО "Желдорреммаш" прошли мероприятия ко Дню защиты детей

Среди сотрудников уголовно-исполнительной системы Республики Дагестан определили лучшего гроссмейстера


Даниил Медведев

После поражения де Минору россиянин Медведев завершает выступление в престижном теннисном турнире



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Собянин: Новый корпус больницы святого Владимира планируется открыть в 2025 году



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России