Գանայի հավաքականի մարզիչը սելֆի է արել Սոնի հետ, երբ վերջինս լաց էր լինում
Գանայի հավաքականի մարզիչը սելֆի է արել Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինի հետ, երբ ֆուտբոլիստը լաց էր լինում։
Դրվագը տեղի է ունեցել ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի Հարավային Կորեա-Գանա (2:3) խաղից հետո։ Սոնը վրդովվել էր պարտությունից, սակայն դա չխանգարեց գանացի մարզչին փորձել լուսանկարվել: Գանայի հավաքականի մյուս անդամները փորձել են հեռացնել մասնագետին ֆուտբոլիստից, սակայն նա, այնուամենայնիվ, սելֆի է արել։