Ինչո՞ւ են երեխաները մեծերից արագ սովորում
ԱՄՆ-ի Բրաունի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու՝ արդյոք երեխաները նոր բան սովորելիս առավելություններ ունեն: Ինչպես պարզել են մասնագետները, երեխաները նյարդային համակարգի աշխատանքի շնորհիվ մի քանի անգամ ավելի արագ են սովորում, քան մեծերը։