Հրապարակվեցին «Կաթիլը քար է տաշում» հարցման արդյունքները
«GALLUP International Association»-ի Հայաստանի գրասենյակում այսօր ներկայացվեցին ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող «Կաթիլը քար է տաշում» խորագրով հետազոտության արդյունքները: Իրականացվել է հեռախոսային հարցում 1160 քաղաքացու շրջանում, հետազոտության ժամկետը՝ նոյեմբերի 2-ից նոյեմբերի 12: Համամասնորեն Երեւանում եւ Հայաստանի տասը մարզերում պատահական ընտրությամբ հարցման մասնակիցներին տրվել է 10 հարց՝ կապված հայ-ադրբեջանական բախումների ընթացքում մեր կրած մարդկային ու տարածքային …