Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2022

Մոսկվան բանակցություններ չի խնդրել, բայց պատրաստ է լսել Կիևին. Լավրով

0
Մոսկվան բանակցություններ չի խնդրել, բայց պատրաստ է լսել Կիևին. Լավրով

Մոսկվան պատրաստ է լսել Կիևին, թեև բանակցություններ չի խնդրել, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

«Եվ երբ ասում են, թե մենք անընդհատ խնդրում ենք ինչ-որ բանակցություններ վարել՝ ժամանակ շահելու համար, լրացուցիչ ուժեր հավաքելու համար, ծիծաղելի է և տհաճ, քանի որ մարդիկ ստում են, ստում», - հավելել է Սերգել Լավրովը։

Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե քանի դեռ Կիևը պատրաստ չէ ընդունել ռուսական պահանջները, «հատուկ ռազմական օպերացիան» կշարունակվի։ Իսկ դրա նպատակներից մեկը Դոնեցկի մարզի ամբողջական գրավումն է։ Այս օրերին հենց Դոնեցկի մարզի Բախմուտ քաղաքն է ռուսական բանակի հարձակման հիմնական ուղղությունը։ Ռուսական կողմը, սակայն, այս ուղղությամբ կես տարվա ընթացքում մի քանի կիլոմետր է առաջ գնացել։

Ուկրաինական օդային հետախուզության հրամանատար Ռոբերտ Բրովդին պնդում է, թե ռուսները քաղաքը դեռ չեն վերցրել․ - «Ռուսները փորձում են շրջափակել քաղաքը, բայց դա նրանց չի հաջողվում։ Թշնամին հայտարարում է, որ քաղաքում արդեն մարտեր են ընթանում։ Այդպես չէ, բայց ծայրամասերում բավական լարված է»։

Միաժամանակ ուկրաինական զորքը փորձում է առաջանալ Խերսոնի մարզում՝ Դնեպրի ձախ հատվածում։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդմամբ, Խերսոնի մոտ գտնվող Օլեշկում՝ Դնեպրի հակառակ ափին, նկատվում է ռուսական զորքերի և տեխնիկայի թվի նվազում։

Բայց ռազմական փորձագետների կանխատեսմամբ՝ Դոնեցկի մարզում կատաղի մարտերին զուհագեռ ռուսները պատրաստվում են նոր ուժգին հրթիռակոծության։

Գերմանական Der Spiegel-ը հրապարակել է Սարատովի մոտ գտնվող «Էնգելս-2» ռազմական օդանավակայանի արբանյակային լուսանկարները։ Փորձագետները զգուշացնում են Ուկրաինայի վրա նոր հզոր օդային հարձակման մասին: Նկարներում պատկերված են գրեթե երկու տասնյակ Tu-95 և Tu-160 հեռահար ռմբակոծիչներ, տանկեր, զինամթերք, տրանսպորտային միջոցներ։ Բացի այդ, թռիչքուղու վրա կան բազմաթիվ խոշոր բեռնատար ինքնաթիռներ։

Արևմուտքը Ուկրաինայի կենսական նշանակության ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծությունը պատերազմական հանցագործություն է համարում։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը, մասնավորապես, այսօր հայտնել է, որ Փարիզը եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ արդեն սկսել է աշխատել Ուկրաինայում Ռուսաստանի «ագրեսիայի հանցագործության» հատուկ տրիբունալի ստեղծման շուրջ։ Կրեմլի խոսնակն արդեն ոչ լեգիտիմ է անվանել այս գործընթացը։

Մինչ այդ Կիևը նոր սպառազինություն է խնդրում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ռուսների նոր հարձակումներին դիմակայելու համար։ Ուկրաինայի արտգործանախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում հնչեցրել է ուկրաինական կողմի ակնկալիքները Արևմուտքից. - «Մեր խնդրանքը պարզ է՝ հնարավորինս շուտ տրամադրել Patriot-ները, քանի որ Ուկրաինային անհրաժեշտ է այս համակարգը իր խաղաղ բնակչությանը և կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար: Սա հարձակողական զենք չէ»։

Հանդիպման արդյունքում դաշինքի անդամները վերահաստատել են, որ լիովին աջակցում են Կիևին, սակայն դեռևս չեն հայտարարել հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարման մասին։ Բայց Պենտագոնն արդեն 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Raytheon ընկերության հետ՝ Ուկրաինայի համար NASAMS զենիթահրթիռային համակարգեր գնելու համար։

Ռուսաստանը հոկտեմբերից գնդակոծում է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները, ինչի հետևանքով բնակչությունը ցուրտ ձմեռը դիմավորում է էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և ջրի հաճախակի անջատումների պայմաններում։

Արտգործնախարար Լավրովն այսօր դարձյալ ասել է, թե Ռուսաստանը հարվածներ է հասցնում էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի թույլ չտա, որ «Արևմուտքը Ուկրաինան չլցնի մահաբեր զենքով՝ ռուսներին սպանելու համար»։

Ու մինչ Կրեմլը հայտարարում է, թե ռազմական գործողությունները շարունակվում են, Ռուսաստանի բնակչությունը ուկրաինական պատերազմից արդեն հոգնել է։

Meduza-ն ստացել է Դաշնային պահպանական ծառայության անցկացրած վերջին փակ հարցման արդյունքները․ (նման հարցումները պատվիրվում են Կրեմլի կողմից և միայն ներքին օգտագործման համար են): Ըստ այդ հարցման՝ ռուսաստանցիների մոտ 55 տոկոսն այժմ կողմ է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններին և միայն 25 տոկոսն է կարծում, որ պատերազմը պետք է շարունակել։





Губернаторы России
Москва

Собянин накануне Дня России наградил заслуженных москвичей





Москва

Торжественная церемония закрытия VII Международного Фестиваля театральных школ стран БРИКС+ на ВДНХ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин накануне Дня России наградил заслуженных москвичей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Ольга Бузова

«Нам теперь длину юбки измерять?» — Буланова заступилась за «голый» наряд Бузовой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Прославленный вратарь Икер Касильяс присоединился к кампании Hisense «Ставшие легендой» в поддержку УЕФА ЕВРО 2024™

На Играх стран БРИКС выступят выпускники амурских спортшкол

6-летняя девочка сломала позвоночник, прыгая на батутах в Москве


Ролан Гаррос

Испанец Карлос Алькарас выиграл Открытый чемпионат Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Архангельская область испытывает нехватку профессиональных химиков



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России