Ալիևի բարդ խաղն իրանցի ադրբեջանցիների հետ
Պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն Ադրբեջանի խորհրդարանի նիստում հանդես է եկել բարձր քաղաքական հայտարարությամբ: «Ադրբեջանում պետականաշինության ուղղությամբ ձեռնարկվող քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր սահմանադրության ընդունումը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, - հայտարարել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը: -Առաջին քայլը, որ մենք այստեղ կձեռնարկենք, պետք է լինի Ադրբեջանի անվանափոխումը։ Մեր երկրի անունը պետք է լինի Հյուսիսային Ադրբեջան։ Ճիշտ այնպես, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների անուններում կան Հյուսիսային և Հարավային արտահայտություններ: Կարծում եմ՝ դա նաև խթան կհանդիսանա Հարավային Ադրբեջանի հայրենակիցների համար»։