ՌԴ նախագահի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։