Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված շենքերի բացման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը: Բացման արարողությանը ներկա են եղել «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրու քաղաքապետ …