ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հարցով դիմել է երկու կողմերին
0
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է արել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Մենք կոչ ենք անում կողմերին առկախված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շուտափույթ ապահովել ազատ և ապահով տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիների վրա վնասաբեր մարդասիրական ազդեցությունից»,- ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ