Տարօրինակ միջադեպ՝ ոստիկանության Կումայրի բաժնի դիմաց․ առանց թույլտվության՝ ճանապարհային նշաններ են տեղադրել ու քաղաքացի ձերբակալել
Վերջերս տարօրինակ միջադեպ է գրանցվել Գյումրի քաղաքի պատմական հատվածում՝ Ղորղանյան 91/1 հասցեում գտնվող ոստիկանության Կումայրի բաժնի շենքի դիմաց։ Այս հասցեում ապօրինաբար, ինքնակամ տեղադրված ճանապարհային նշաններին ենթարկվելու պահանջը չկատարելու համար ձերբակալել, վարչական պատասխանատվության են ենթարկել ու քրեական հետապնդում են հարուցել քաղաքացի Խ․ժ․-ի նկատմամբ։ Aravot.am-ին էր դիմել նրա փաստաբան Շահեն Իկիլիկյանը՝ փաստաթուղթ ներկայացնելով առ այն, որ վերոնշյալ …