2022–ը ձախողված է ընդդիմության համար, որովհետև Փաշինյանը դեռ իշխանության է. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
2022–ը ձախողված է ընդդիմության համար, որովհետև Փաշինյանը դեռ իշխանության է ու քանի դեռ Փաշինյանը իշխանության լինի, տարիները ձախողված կլինեն ոչ միայն մեր, այլ նաև երկրի համար։
Այս մասին այսօր Tert.am–ի «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ընթացիկ տարում ընդդիմության ակցիաների, փողոցից Ազգային ժողով վերադարձի վերաբերյալ, Հայկ Մամիջանյանի տեսակետը հետևյալն է՝ դրանք իրար փոխլրացնող գործողություններ են, «Հայրենիք» կուսակցության՝ դաշինքից դուրս գալու մասով՝ հարգում են Արթուր Վանեցյանի որոշումը։
«Այդ ակցիաների ժամանակ եթե մենք ունենայինք պետականամետ , հայակենտրոն իշխանություն, ապա այդ ակցիաները միջազգային բանակցային հարթակներում մեծագույն զենք էին բանակցողի համար, որովհետև երբ իրեն պատին դեմ տային, ինքը կարող էր ասել՝ տեսեք ինչ է կատարվում, 40 000 մարդ է փողոցում՝ մի պահանջով, բայց դրա փոխարեն Ադրբեջանի, Թուրքաիյի իշխանությունները, և փաշինյանականները մեզ անվանում են ռևանշիստ»,–անդրադառնալով «Դիմադրություն» շարժմանը, ասաց Մամիջանյանը։
Խորհրդարանական գործունեության վերաբերյալ Հայկ Մամիջանյանն ասաց, որ խորհրդարանում բոլոր հայտարարությունները չեն ընդունվում, որովհետև ՔՊ–ն մերժում է, անգամ այն հայտարարությունը որտեղ պարզապես ցանկանում էին, որ գրված լինի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հարցին, թե Արցախն ունի ինքնորոշման իրավունք, այն որ Արցախը եղել ՝է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, և որը Ադրբեջանն ինքն է ճանաչել հակասահմանադրական, կան բազմաթիվ այլ փաստաթղթեր, սակայն իրավիճակը հիմա այնպես է, ինչպես կա, ԱԺ–ի այդ հայտարարությունը, եթե ընդունվեր, ի՞նչ էր տալու, Հայկ Մամիջանյանն ասաց․«Սահմանափակելու էր բանակցողին, որ կա կարմիր գիծ՝ Արցախի Ադրբեջանի կազմում չի լինելու, մնացածը ինչ ուզում էր, թող գնար, խոսեր»։
Ընդդիմությանը քննադատողների, Լաչինի միջանցքի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, փողոցի պայքարի, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Արցախի հակամարտության, ղեկավարության և այլ հարցերի մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։