Եվրախորհրդարանը երբեք չի քվեարկի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության օգտին, եթե Սաակաշվիլին մահանա բանտում. եվրապատգամավոր
Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Յացեկ Սարյուշ Վոլսկին հայտարարել է, որ Եվրախորհրդարանը չի հաստատի ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումը, եթե հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մահանա կալանքի տակ։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«Սհակաշվիլիի գործի և ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարների միջև զուգահեռները անշրջանցելի են: Երկուսն էլ անբաժանելի են. Եվրախորհրդարանը երբեք չի քվեարկի Վրաստանի՝ ԵՄ անդամակցության օգտին, եթե նախկին նախագահը կալանքի տակ է և մահանա բանտում»,- գրել է եվրապատգամավորը:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Սաակաշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակը «վճարված ներկայացում է»։
Ինչպես նշել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարը, Սաակաշվիլիի մասնակցությամբ ամբողջ ներկայացումը վերահսկվում է այլ պետությունների կողմից։ Նա նաև ընդգծել է, որ տարբեր պայմանագրեր են ձևակերպվել առ այն, թե ինչպես պետք է քաղաքական գործչի մասնակցությամբ PR արշավ իրականացվի։