Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2022

Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

0
Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 29-ին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կրկին 35 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել։ Նախկին բարձրաստիճան զինվորականն արդեն 1 տարի 3 ամիս է կալանավայրում է «անպիտան հրթիռներ» անունը ստացած քրեական գործի պատճառով։

«Միջնորդության հիմքում դրել էինք այն հանգամանքը, որ եթե ի սկզբանե դատարանները պայմանավորել էին խափանման միջոցը այն հանգամանքով, որ դեռևս որևէ ապացույց չի հետազոտվել, նախապատրաստական փուլ է, նոր է հասել գործը դատարան և այլն, և այլն... խոչընդոտելու հավանականությունը շարունակում է բարձր լինել, ապա մենք սպասեցինք, որ դատարանի կողմից նշված գրավոր ապացույցների հետազոտման փուլը ավարտվեր, ըստ էության ամեն ինչ պարզ լիներ, նոր միայն խափանման միջոցին անդրադարձ կատարելու համար միջնորդություն ներկայացնեինք», - ասում է Տոնոյանի շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ավարտվեց անպիտան հրիթռների գործով գրավոր ապացույցների հետազոտումը։ Պաշտպանը պնդում է, թե իրենց ներկայացրած ու գործում առկա ապացույցներով՝ առաջադրված մեղադրանքներն ամբողջությամբ հերքվում են. - «Այս փուլն արդեն իսկ այն փուլն է, որ հնարավոր է հետևություն կատարել դատակոչվող վկաների վրա ազդեցություն ունենալու նպատակահարմարությունը շարունակո՞ւմ է առկա լինել, թե՞ չէ։ Գալիս ենք այն եզրահանգման, որ միանշանակ ոչ։ Այսինքն՝ չկա այնպիսի վկա, որը որ գալու է դատարան, մի էնպիսի բան ասի, որը որ գործում առկա չէ, փաստաթղթերով առկա չէ։ Կամ որևէ վկայի վրա ազդեցություն ունենալը կարող է որևէ նպատակ հետապնդել»։

Դատարանն այս ընթացքում չի բավարարել Դավիթ Տոնոյանին գրավով ազատ արձակելու մեկ միջնորդություն, մինչդեռ մյուս մեղադրյալների դեպքում կա՛մ փոխվել է խափանման միջոցը, կա՛մ էլ կալանավորման միջնորդություն չի ներկայացվել։

Դատախազը, ըստ Տոնոյանի փաստաբանի, այս անգամ էլ դեմ է արտահայտվել խափանման միջոցի փոփոխմանը. - «Դատախազը դրա վերաբերյալ դիրքորոշում երբ արտահայտեց, նշեց, որ չէ, պետք է շարունակի մնալ կալանքի տակ, քանի որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հավանականությունը շարունակում է բարձր լինել։ Մեր կողմից հայտարարություն հնչեցվեց դրա կապակցությամբ, թե՝ լավ, որ հնչեցվում ա վկաներ, այդ ո՞ր վկաներն են։ Մասնավորեցրեք, որ հասկանանք, էդ վկաների հարցաքննությունից հետո կատարենք մեր միջնորդությունը։ Այսինքն՝ եթե ասում եք ռիսկը կա վկայի վրա ազդեցություն գործելու, ո՞ւմ մասին ա խոսքը։ Բնականաբար որևէ անուն չհնչեցվեց, որևէ վկա չմասնավորեցվեց»։

Թե ինչ որոշում կկայացնի գործը քննող Հակակոռուպցիոն դատարանը, հայտնի կդառնա դեկտեմբերի 29-ին։

Ըստ մեղադրող կողմի՝ նախաքննությամբ պարզվել է, որ Զինված ուժերի ու Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ բանակին զինամթերք մատակարարած ընկերության սեփականատիրոջ՝ Դավիթ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ 2018 թվականին ընկերությունից ձեռք են բերել ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և Պաշտպանության նախարարությունում պահեստավորված ռազմամթերք։ Քրեական գործի հարուցման պատճառ դարձած ռազմամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով, կատարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4,6 միլիոն դոլարի հափշտակություն։

Նախկին նախարարը ամիսներ առաջ գործը որակել էր «քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում»։





Губернаторы России
Москва

Собянин поздравил жителей Москвы с Днём России





Москва

Многонациональный «Хоровод со Знанием» собрал более 1000 гостей Выставки “Россия”


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин расширил программу стимулирования создания мест приложения труда



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

Уссурийский ЛРЗ подтвердил соответствие международным стандартам, применяемым на производстве железнодорожной промышленности




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Файзуллаев рассказал, что тратит порядка $5 тысяч за месяц жизни в Москве

Путин приветствовал в России участников и гостей Спортивных игр стран БРИКС

Путин: Игры БРИКС принимают самобытные и современные Казань и Москва


Ролан Гаррос

Испанец Карлос Алькарас выиграл Открытый чемпионат Франции по теннису



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

"СВЯТОЙ ЛЕНИН: сенсация о прогнозах направит Америку и Европу творить добро?!



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России