103news.com
World News in Armenian
Январь
2023

Նիկոլը միակ մեղավորը չէ, հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն. Վահե Հովհաննիսյան

0

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի՝ «Վտանգավորի ու բացակայի պատճառով» վերտառությամբ հոդվածը:

Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ

Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։

Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։

Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը և կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալումը հաճախ ուղիղ համեմատական են։

Սա ռեալ պրոբլեմ է, որովհետև երբ այս գիշատիչ տարածաշրջանում պետությունները կորցնում են ռացիոնալիզմն ու սառը հաշվարկները, կոնկրետ քայլերի և կոնկրետ գործողությունների ունակությունը, պետությունները բախվում են աղետի։ Բացառություն կարծես թե չի եղել։

Այսպես որ գնա՝ ռացիոնալ պետականաշինության և գրագետ կառավարման փոխարինումը լիրիկայով բերելու է Երևանի հրդեհմանը (իմա՝ ռմբակոծությանը) և Ներոնի անալոգիայով  բանաստեղծություն գրելուն։

Ռազմադաշտից՝ պետություն

Ամենավտանգավորը, սակայն, ոչ թե գործող ղեկավարի ասածն է, այլ նրան հակադրության բացակայությունը։ «Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ» թեզին պետք է հակադրվեր գրագետ այլընտրանք՝ մոտավորապես «Ռազմադաշտից՝ պետություն» ձևակերպմամբ։ Ու այդ հակադրության բացակայությունն է հենց ընկած համատարած մոլորության, հասարակության տարբեր շերտերի կողմից իրականության աղավաղած ընկալման, և նույնիսկ՝ խեղդվող Արցախի հանդեպ անտարբերության հիմքում։

Վերջին օրերին, վերջին փուլում լիդերության բացակայությունը, այն է՝ քաղաքական մտքի, ձևակերպված խնդիրների, անձնազոհության պարտադիր փաթեթով, ավելի ակնառու է դառնում։

Մենք չենք կարողանում ստեղծել Հայաստանի նոր լիդերությունը, որի առանցքում կլինի նոր միտքը։ Ու չենք կարողանում մեր հասարակությանը ասել, որ «Բիբլիական ելք, անապատի ճանապարհ» և այլ լիրիկական զեղումները կատարված աղետի և գալիք աղետի մի կարճ, ժամանակավոր փուլն են։ Սա մահաբեր լիրիկա է։

Մենք չենք կարողանում ձևակերպել մեր թեզը, որ ելքը մեկն է՝ մեր հայրենիքը չդադարող ռազմի դաշտից դեպի պետություն վերադարձնելը։ Այսքան պարզ ու այսքան սպասված գաղափարը չենք կարողանում ձևակերպել ու խոսել մեր հասարակության հետ։ Նոր լիդերությունը պետք է լուծի կարևորագույն խնդիրը. ավարտել մեզ վրա դրվող էքսպերիմենտը, վերականգնել պետականությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր աղետից ու սկսել վերականգնումը։

Մենք սա չենք անում, ու այդ պատճառով այսօրվա Հայաստանը  անիմաստ «ռեզերվացիա» է հիշեցնում՝ կոլաբորացիոնիստների, կոնֆորմիստների, հայրենիքի գիշատիչների հոծ քանակներով։ Այստեղ Նիկոլը միակ մեղավորը չէ։

Անտարբերությունը և անիմաստությունը միայն իշխանությունից չէ, որ գալիս է։ Հայրենիքի փրկությունը սեփական հաշվապահությունից դիտարկողները միայն իշխանությունում չեն։

Վստահ եմ՝ բոլոր հանրային դեմքերին այս օրերին հազար անգամ հարցրել են՝ ի՞նչ է լինելու. Լաչինը, Արցախը, Զանգեզուրի միջանցքը, Ջերմուկը, Հայաստանը։ Համբերատար պատասխանել ենք, բայց ժամանակն է, որ մտահոգ զրույցներից անցնենք հանրային պրոցեսի, մտահոգությունը վերածենք քաղաքական ձևակերպումների ու դրանից հետո պարզ ասենք մեր քաղաքացիներին, թե ինչի´ դեպքում ինչ է լինելու։ Եվ նաև խոսենք, թե դժվար պահին, այս ճակատագրական պահին, ո´վ իրեն ինչպես պահեց կամ կպահի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ





Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги фестиваля «Лето в Москве. Все на улицу!»





Москва

Обзор известных приложений, созданных на iOS


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал об истории московских парков



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Кристина Орбакайте

Аншлаг с дырой: Как Орбакайте, Галкин и другие беглые российские звёзды выступают в полупустых залах США




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


WTA

Теннисистка Касаткина прошла в полуфинал турнира WTA в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

???? По горячим следам 24.09.2024. Блинкен: Путин использует зиму, использует погоду как оружие. Предстоящая зима будет сложной



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России