Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2023

ՌԴ-ն, ի դեմս խաղաղապահների, պատերազմի հավանականությունը նվազեցնող միակ գործոնն է. Արցախի պատգամավորները և գործադիրի ներկայացուցիչները բնակչությանը ներկայացնում են Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը

0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են սկսել շրջանների բնակչության հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու, տեղում առկա հրատապ խնդիրներին ծանոթանալու և բնակչությանը հուզող հարցերին պատասխանելու նպատակով:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հունվարի 4-ին Արցախի ԱԺ  «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և պետական նախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել են Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքների բնակչության հետ:

«Մենք տարեվերջին որոշել էինք իրականացնել այս այցելությունները, համայնքներում ներկայացնել ստեղծված իրավիճակը, հետագա անելիքները, ինչպես նաև լսելու նրանց բարձրաձայնած խնդիրները, որոնք առաջացել են շրջափակման հետևանքով: Այս ընթացքում նաև բավականին հարցեր են կուտակվել, որոնց անհրաժեշտ է պատասխանել: Հետադարձ կապի միջոցով մենք բնակչությունից ստանում ենք նաև այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում»,- նշեց Արթուր Հարությունյանը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին Արցախի շրջանների համայնքների բնակչության հետ այս հանդիպումները շարունակական են լինելու:

Հանդիպումների ընթացքում Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Համայնքների բնակիչները բարձրաձայնել են անվտանգությանը, հիվանդներին տեղափոխելու համար վառելանյութ տրամադրելու և ապաշրջափակման բանակցություններին վերաբերող հարցեր:

ԱԺ պատգամավորները առկա խնդիրների լուծման գործում կարևորել են միասնությունն ու համերաշխությունը՝  հավաստիացնելով նաև, որ Արցախում առկա են առաջին անհրաժեշտության որոշ տեսակի պարենամթերքի պաշարներ, որոնք շրջափակման շարունակության դեպքում կբավականացնեն տևական ժամանակ:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանն էլ անդրադարձել է շրջափակման վերաբերյալ այս օրերի ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին, որոնց նպատակը Արցախում խուճապ սերմանելն է:

Նրա խոսքով՝ նման այցերի և հանդիպումների նպատակը բնակչությանը նաև ճիշտ տեղեկատվություն փոխանցելն է:

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները և գործադիր իշխանության ներկայացուցիչները հորդորել են չտրվել հակառուսական տրամադրություններ սերմանող քարոզչությանը:

«Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահների, այս պահին լայնածավալ պատերազմի հավանականությունը նվազեցնող միակ գործոնն է»,-շեշտել է Արթուր Հարությունյանը:

Պետնախարարի խորհրդական, օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանն էլ անդրադարձել է պարենային ապրանքների և վառելանյութի առկա պաշարներին վերաբերող  հարցերին:

«Տարիներ առաջ պետական որոշակի պահուստ ձևավորվել էր, բայց երկար պահպանման մթերքի՝ մասնավորապես ալյուր, պահածոներ, ցորեն, մոտ 9 անուն ապրանք: Դրանք առկա են և սոված, ամեն դեպքում, չենք մնալու: Սահմանափակ է բենզինի ու դիզվառելիքի ծավալը: Երբ ստեղծվեց օպերատիվ շտաբը, առաջին հերթին գույքագրվեցին դրանց առկա ծավալները և վերահսկողություն սահմանվեց, ըստ որի՝ դրանք ուղղվում են  հատուկ ծառայությունների աշխատանքի կազմակերպմանը՝ շտապօգնություն, փրկարար ծառայություն և այլն»,- մանրամասնել է Գրիգորի Մարտիրոսյանը՝  ընդգծելով առկա պաշարների խնայողական օգտագործման անհրաժեշտությունը:

Այնուհետև հանդիպումները շարունակվել են Դրմբոն, Կոճողոտ և ենթաշրջանի մի շարք այլ համայնքներում, որոնց ընթացքում երկուստեք պահանջված և անհրաժեշտ են համարվել նման քննարկումները՝ ստեղծված իրավիճակը համախումբ ուժերով հաղթահարելու համար:





Губернаторы России
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи





Москва

Как выбрать лучший строительный субподряд


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр: 29 и 30 июня в Москве пройдет масштабное празднование Дня молодежи



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Вольфганг Амадей Моцарт

Шедевры Моцарта в музее-заповеднике «Царицыно» – Relax FM приглашает совершить музыкальное путешествие сквозь эпохи




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Новичок ярославского «Локомотива» сыграет в гала-матче в Москве

Hisense запустила рекламную кампанию «Ставшие легендой»

В Москве пройдет групповая шоссейная велогонка Cyclingrace Столица. Старт состоится 6 июля


Дарья Касаткина

Дарья Касаткина с уверенной победы стартовала на травяном турнире в Истбурне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Предложение новостроек премиум-класса в Москве выросло на 73% за пять лет



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России