Լիվերպուլի հարձակվողը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա
«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կարող է շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ը, 31-ամյա հարձակվողը մի քանի առաջարկ ունի սաուդյան ակումբներից, բայց ոչ «Ալ-Նասրից», որը վերջերս պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ֆիրմինոյի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» 21 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։