Բարի գալուստ կրկես «Քինգս լիգա». Պիկեն պատասխանել է Տեբասին
Ժերար Պիկեն պատասխանել է Խավիեր Տեբասի՝ «Քինգս լիգայի» վերաբերյալ խոսքերին։
Լա լիգայի ղեկավարը իսպանական Մեդիալիգան անվանել է կրկես՝ ասելով, որ «Դա ֆուտբոլին միավորում է միայն այն, որ գնդակը խփում են դարպասը»։
«Բարի գալուստ կրկես «Քինգս լիգա»։ Հաջորդ կիրակի սպասեք ռումբի, դա բաց կլինի։ Սկսեք հետհաշվարկը»,- թվիթերում գրել է «Բարսելոնայի» նախկին պաշտպանն ու «Քինգս լիգայի» հիմնադիրը:
Պիկեն իր թվիթում դիմակներով էմոջի է օգտագործել։ Սա, ըստ երեւույթին, ակնարկ է, որ «Քինգս լիգայի» 3-րդ տուրում կրկին դիմակավորված ֆուտբոլիստի մասնակցություն է սպասվում։