Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2023

Թուրքիայում մեկնաբանել են Ուկրաինային կասետային զինամթերք փոխանցելու մասին տեղեկությունները

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ Անկարան կասետային զինամթերք է մատակարարել Ուկրաինա: Աղբյուրն այս տեղեկությունը որակել է որպես «ապատեղեկատվություն», որը խաթարում է խաղաղության ջանքերը։

«Թուրքիայից Կիև կասետային զինամթերքի մատակարարումների մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են, որոնք խաթարում են խաղաղության ջանքերը», - ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը:

Մինչդեռ Կրեմլում դժվարացել են գնահատել Թուրքիայի կողմից Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկատվության հավաստիությունը։ Լրագրողները Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել նման մատակարարումների մասին տեղեկությունները, որոնք տարածվել են մամուլում: 

«Իհարկե, դժվար է խոսել այդ տեղեկությունների հավաստիության մասին: Դուք գիտեք, որ ավելի շատ կեղծ, քան հավաստի և ճշմարտացի տեղեկություններ են տարածվում: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք այս ամենին», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով, «բոլորը քաջատեղյակ են Թուրքիայից Ուկրաինա «Բայրաքթար»-ների, դրանց համար զինամթերքի և այլնի մատակարարումների մասին»։

«Թուրքիան ունի իր պարտավորությունները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իր երկկողմ հարաբերությունները: Մենք նույնպես գիտակցում ենք դա: Բայց միևնույն ժամանակ, մեզ և Թուրքիային դեռ միավորում են շատ ու շատ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են փոխշահավետության, փոխըմբռնման, հարգանքի և ամենաբարդ խնդիրները քննարկելու փոխադարձ պատրաստակամութան վրա»,- ասել է Պեսկովը։

Foreign Policy-ն, հղում անելով ամերիկյան և թուրքական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից Ուկրաինային մատակարարում է այսպես կոչված բարելավված երկակի նշանակության զինամթերք:

Զրահատեխնիկայի և կենդանի ուժի դեմ արդյունավետ համարվող այս ամերիկյան զինամթերքն արտադրվել է Թուրքիայում «սառը պատերազմի» ժամանակաշրջանում՝ Միացյալ Նահանգների հետ համատեղ արտադրության համաձայնագրի շրջանակներում, ասվում է զեկույցում:

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվել է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ երկիրն էր, որտեղ նրանք կարող էին ձեռք բերել դրանք», - ասել  է հրատարակությանը աղբյուրներից մեկը։


 
    
 





Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Кинопродюсер.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Відомий аграрій Кормишкін, складає свої депутатські повноваження



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России