Տնտեսությունը բախվել է անվտանգային նոր ռիսկերի
Արցախում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը նոր ռիսկեր է ստեղծել տնտեսության անվտանգության համար։ Որքան էլ իշխանությունները դա չնկատելու տան ու ինքնամոռաց փառաբանեն անցած տարի պատահական գործոնների արդյունքում արձանագրված աճերն ու տնտեսական միջավայրի բարելավման առումով իրենց ձեռքբերումները, դրանք դատարկ խոսակցություններ են լինելու, առանց անվտանգային միջավայրի։