Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների համար
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հասցեին կրկին հնչել են սեռական ոտնձգությունների վերաբերյալ նոր մեղադրանքներ, գրում է Reuters-ը։
Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհի, որի անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է թույլ տալ դիպչել իրեն, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:
Երգչուհին բացատրել է, թե ինչու չի դիմել իր ղեկավարներին կամ իշխանություններին. «Նա Դոմինգոն է։ Նա անձեռնմխելի է»:
Դոմինգոյի ներկայացուցիչները չեն մեկնաբանել նոր մեղադրանքները։
Ավելի վաղՊլասիդո Դոմինգոյին մեղադրել էին Արգենտինայում սեքս-թրաֆիքինգով զբաղվողների հետ կապի համար ։ Ինքը՝ Դոմինգոն, չէր մեկնաբանել մարմնավաճառների հետ կապի մասին պնդումները։