Բացահայտ անօրինական նկարահանել են երեխաներին, այնուհետև երեխաների բաց դեմքերով ցինիկաբար տարածել ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում. Արման Թաթոյան
Երեկ Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալները Գորիսից Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ` դեմքերը փակած ներխուժելով երեխաներին տեղափոխող մեքենա ու բացահայտ ցինիկ պահվածք դրսևորելով: