Երևանում տեղի կունենա վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ փետրվարի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ականավոր վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի մենահամերգը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են փառատոնի գրասենյակից, կհնչեն Չայկովսկու, Ռախմանինովի, Մուսորգսկու ստեղծագործությունները: