Բենզալցակայանում կատարված ավազակությունը բացահայտվել է. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է
Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է: Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է …