Երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու իրենց ապրումները
Այսօր ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է սույն թվականի հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին: Ընդամենը րոպեների ընթացքում ձևավորված անկեղծ մթնոլորտում երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու իրենց ապրումները: Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել …