Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել չինական Նոր տարվա առիթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ մաղթանքները հղել Ձեզ չինական Նոր տարվա կապակցությամբ։ Չինաստանում ավանդական և միաժամանակ արդիական ու ամենասիրված այս ընտանեկան տոնը …