Մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել Առնո Բաբաջանյանի հուշարձանին
Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի հուշարձանին։ Արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ …