Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրամայական է. Ստեփան Հասան-Ջալալյան
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈւՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅՈւՆ Է 2023թ. հունվարի 19-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է Արցախի Հանրապետության շրջափակման մարդասիրական հետևանքների մասին բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Եվրոպական խորհրդարանը…3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը…»: Մեջբերումից պարզ է դառնում, որ Եվրոպական խորհրդարանն առաջնային է …