Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2023

«Կյանք ենք կորցնում էրեխեքի, ծնողներն են ծերանում ջահել-ջահել...»

0
«Կյանք ենք կորցնում էրեխեքի, ծնողներն են ծերանում ջահել-ջահել...»

Արամ Մանուկյանը 28 օրից ավարտելու էր ծառայությունն ու վերադառնար Վանաձոր՝ երազանքների ետևից։ Դրա փոխարեն, բակում, որտեղ մեծացել էր Արամը, մի սև ժապավեն էին կախել։

 

5 օր առաջ նա և 14 ծառայակիցները Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհի զոհը դարձան։

«Փորձանք ա ազգի գլխին, պատիժ... Սերունդը կործանվում ա... 2000 թվից մինչև էսօր էդ սերունդը կորավ։ Քիչ էինք, հըմի վաբշի քչացանք», - ասում է Արամին վերջին հրաժեշտ տալու եկած վանաձորցիներից մեկը։

«Ազգ ենք կորցնում, ազգովի ազգ ենք կորցնում։ Գյուղի երիտասարդություն ենք կորցնում, պակասում ա ազգը քանի գնում ա, կյանք ենք կորցնում էրեխեքի։ Ծնողներն են ծերանում ջահել-ջահել...», - հավելում է մյուսը։

Այսօր 20-ամյա զինվորին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց հրաժեշտ տվեցին։ Արամին ճանաչող ու չճանաչող մարդիկ խեղդող լռության մեջ ասում էին՝ պապանձվել ենք, խոսել չենք կարող։ Ոչ ոք չէր քննարկում՝ ո՞ւմ մեղքով տեղի ունեցավ դժբախտ դեպքը կամ որո՞նք են հնարավոր վարկածները։ Հայաստանն էլի մեծ կորուստ ունեցավ, զինվորներ կորցրեց. սա էր այսօրվա գլխավոր ասելիքը։

«Սաղս էլ զինվորի տեր ենք՝ զինվորի հեր ենք, զինվորի պապ ենք, թոռս էլ էսօր ծառայում։ Մեր ձեռից ի՞նչ ա գալի»։

«Պտի մտածեն սրա մասին, չի կարելի սենց թողել։ Ես էլ մասնակից պատերազմի էրկու-իրեք տեղից վիրավոր եմ, ոտս կտրված... ցավում եմ էս էրեխեքի համար... Մեր ղեկավարությունը պտի սենց չվարվի։ Բանակի հետ իհարկե սենց չվարվի»։

Արամի դասվարը՝ Շուշան Մայիլյանն ասում է՝ միայն դրական բառերով կարելի է նկարագրել տղային, որ դպրոցին ու ուսուցիչներին հիշում էր անգամ ծառայության ժամանակ։ Ամեն արձակուրդի պարտադիր այցի էր գալիս. - «Ուրախ, պատրաստակամ, ընկերասեր, դասարանում սիրված, հարգված, հարեհաս... Շատ բան կորցրեց մեր ժողովուրդը։ Այո, մի հերոս, որ կարող էր դեռ ապրել, կարող էր դեռ շատ լավ գործեր կատարել։ Կորուստը շատ մեծ է»։

Համացանցում վերջին օրերին Արամի՝ դեռ ամիսներ առաջ արած գրառումն է պտտվում։ -«Վաղը այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի մենք ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք, բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք», - գրել էր 20-ամյա զինվորն ու մարդկանց կոչ արել լիարժեք ապրել ամեն օրը, գնալ տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ենք վաղվան։

44-օրյա պատերազմից հետո Արամ Մանուկյանը վանաձորցի 64-րդն զինվորն էր, որի աճյունն ամփոփվեց քաղաքի զինվորական պանթեոնում։ Բակի ընկերներներ էին եկել գերեզմանը պատրաստելու, հարմարեցնելու զինվորի աճյունի համար։ Պատանիներ էին, որ դեռ բանակում չէին ծառայել։ Որը դեռ մեկ տարի, մյուսը՝ կես տարի կամ մի քանի օր ուներ ծառայության մեկնարկից։ Սիրտ չունեին խոսելու, բայց ջահելներից մեկը ցույց էր տալիս Արամի ճամփեզրին կպած գերեզմանն ու թե՝ շարքն ավարտվեց, պանթեոնում է՛լ տեղ չկա, տղերք, պինդ կացեք...

Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում մահացած զինվորներից մեկն էլ Ռոստոմ Ասրյանն էր՝ Լոռու մարզի Հոբարձի գյուղից։ Նրա աճյունը հողին են հանձնել երեկ՝ հարազատ գյուղում։





Губернаторы России
Москва

В школах Москвы прозвучали последние звонки — Собянин





Москва

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

Делегация АО "Желдорреммаш" приняла участие в выставке «Металлообработка – 2024»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Финал командного чемпионата ФНТР по настольному теннису пройдет в Москве

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

Эксперт оценила развитие района Филевский парк


Камилла Рахимова

Рахимова вышла в полуфинал турнира в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России